Բակո Սահակյանը «հանձնեց» վերջին հենարանը


Lragir.am-ը գրում է․


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից․․․

Իվան Ավանեսյանը Բակո Սահակյանի «պոլիտբյուրոյի» վերջին անդամն էր, ով մնացել էր պաշտոնին․․․

Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախում սկսված բողոքի ալիքի արդյունքում Բակո Սահակյանը այս մեկ տարվա ընթացքում իրենց պաշտոններից հերթով հեռացրեց «պոլիտբյուրոյի» անդամներին, որը Բակո Սահակյանի հենարանն էր․․․

Բակո Սահակյանի հռչակած «ռեֆորմներն» այդքանով էլ ավարտվեցին․․․

Ներկայում «պոլիտբյուրոյի» անդամների մի մասի անունները պարբերաբար հայտնվում են հայկական մամուլում, հիմնականում «ռեւանշիզմի» կտրվածքով, թեեւ դա իհարկե չափազանցված է․․․

Գործ ունենք այլ իրավիճակի հետ, երբ նրանցից ոմանք պարզապես փորձում են կառչել ինչ որ հնարավորություններից, ինչ որ վախերից կամ մտահոգություններից դրդված․․․

Ինքը Բակո Սահակյանը վերջին մեկ տարում հայտնվեց բարդ ու անորոշ իրավիճակում, «կիսվելով» նորի ու հնի միջեւ․․․

Հանուն արդարության պետք է ասել, որ նրան հաջողվեց որոշակի հավասարակշռություն ու կայունություն ապահովել, բնականաբար Հայաստանի նոր իշխանության աջակցության պայմաններում․․․

Այս մեկ տարվա մեջ թերեւս ամենաաղմկոտ դրվագը Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունն էր Երեւանի դատարանում, որ սակայն հետագայում կպարզվի, թե ինչ սխեմայով է իրականացվել․․․

Բակո Սահակյանն այս ընթացքում առնվազն մեկ անգամ մոտ էր հրաժարականին: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ մեկ տարի, որից հետո պետք է տեղի ունենան Արցախի նախագահի ընտրություններ: Բակո Սահակյանը խոստացել է, որ չի առաջադրվելու․․․

Արցախում նախկին իշխող համակարգի ապամոնտաժումը անխուսափելի է եւ տեղի է ունենում բավական սահուն, չհաշված մի քանի մանր սկանդալները․․․

Ներկայում ծավալվում է շարժում, որն իր առջեւ խնդիր է դրել ապահովել ազատ ու արդար ընտրություններ Արցախում․․․

Բակո Սահակյանը, որքան էլ տարօրինակ հնչի, «հանձնելով պոլիտբյուրոյին», դարձավ նախագահ, եւ նրա միակ հենարանը դարձել են Արցախի Սահմանադրությունն ու օրենքներն են․․․

Բակո Սահակյանը կարող է պատվով ավարտել իր նախագահությունը, դառնալով Սահմանադրության ու օրենքների երաշխավոր․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *