Բջջայինով նկարված կադրեր. Քիչ առաջ խայտառակ դեպք եղավ Սարդարապատում..միայն տեսնեք ինչ արեց Արամ MP3-ն.․ «զամպալիտն» ահագին գործ ունի անելու (տեսանյութ)


Սարդարապատում Արամ MP3-ն երգում էր, սակայն կարելի է ասել, որ նա ոչ թե երգում էր, այլ՝ «քանդակում» Գարեգին Նժդեհին նվիրված երգը։ Ընդհանրապես գործեր կան, որոնց դիպչելը ժամանակին ճակատագրական էր համարվում։ Նույն հայ հասարակությունը օրինակ երկար ժամանակ չէր ընդունում Խորեն Աբրահամյանին, ով համարձակվել էր Փափազյանից հետո Օթելլո խաղալ, չէին ընդունում, երբ Օֆելյա Համբարձումյանին փորձում էին կրկնօրինակել և այլն։ Բազմաթիվ երգերի նորովի գործիքավորումն անգամ քննարկումների, հայու գենի ծածանման առիթ են տվել։ Եվ ահա այսօր Առաջին Հանրապետության օրը Արամը, ով ի դեպ այդպես էլ վերջնականապես չկողմնորոշեց իր երկրպագուներին, արդյո՞ք ծառայություն է անցնում բանակում, թե՝ ոչ, փորձում է ռիթմիկ տոներով և երգը բացարձակ չզգալով, առանց անհրաժեշտ խրոխտության, բայց կարևորը զինվորական համազգեստով ծվծվացնել «Քաջ Նժդեհի սուրը թող շողա»։


Իսկ թե ինչպես է նա արտաբերում «Ուռա» բացականչությունը, ուղղակի լսել է պետք, կամ չէ, բացարձակ լսել պետք չէ, պատկերացրեք մոտավորապես այնպես ինչպես արտաբերում է Shine-ը իր շատ հաջողված հոլովակում։ Բանակը սեփական PR-ի համար օգտագործած երիտասարդը պիտի որ տեղյակ լիներ, որ այս երգը հատկապես կարևոր է նրանով, որ այն հայերի ականջին հնչում է Վազգեն Սարգսյանի կատարմամբ, երբ նա համպատրաստից ԵԿՄ-ի ժողովին կատարեց այդ երգը՝ բռունցքը խփելով սեղանին։ Հուսով ենք, որ այս կիքսը կնկատեն Արամի շոուբիզնեսյան ընկերներն, ովքեր նրան մտերմաբար կկշտամբեն՝ ասելով «Արա, էս մայրիկի մասին երգը ՌԵՊ ես սարքել, չանես էլ արա»։

Արամին մեծ ու խոշոր բեմեր ենք մաղթում՝ հիշեցնելով, որ ամեն ինչը չէ, որ պետք է հումորի վերածել և շտապ անհրաժեշտ է հայրենաճանաչության երեք պարապմունք, թեկուզ զորամասի «զամպալիտի» կողմից, եթե իհարկե բարեհաճեր «հաճախել» ծառայության։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *